Դոհայում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդը

09/09/2025 18:02 Միջազգային

ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հայան սպանվել է Դոհայում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով։ Այս մասին հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։

Ենթադրվում է, որ հարվածի վայրում են եղել նաև ՀԱՄԱՍ-ի այլ առաջնորդներ՝ Խալիդ Մաշալը, Մոհամմեդ Դարվիշը, Ռազի Համադը և Իզզեթ ալ-Ռիշկինը։

Ավելի ուշ Իսրայելը հաղորդել է, որ իրականացնում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների «վերացման գործողություն»։

–00—ՅՄ