Լեհաստանը կփակի Բելառուսի հետ սահմանը

09/09/2025 16:49 Միջազգային

Լեհաստանը սեպտեմբերի 11-ի կեսգիշերին կփակի Բելառուսի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Սպուտնիկ Բելառուսիան:

Նա բացատրել է, որ այս որոշումը կապված է բելառուս-ռուսական «Զապադ-2025» զորավարժությունների հետ, որոնք սկսվում են ուրբաթ օրը։

«Պետական ​​անվտանգության շահերից ելնելով՝ մենք կփակենք Բելառուսի հետ սահմանը, այդ թվում՝ երկաթուղային անցումները, հինգշաբթի կեսգիշերի», – ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։

—00—ԼԱ