Հնդկաստանում Նեպալի հետ սահմանին բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել

09/09/2025 15:20 Միջազգային

Նեպալում հակակառավարական ցույցերի և անկարգությունների պատճառով Հնդկաստանի սահմանամերձ շրջանում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է India Today պարբերականը։Ըստ հրապարակման՝ Հնդկաստանի և Նեպալի սահմանին՝ Արևմտյան Բենգալիայի Պանիտանկի բնակավայրում, բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Նեպալում շարունակվող անկարգությունների ֆոնին։

Սահմանին տեղակայվել է ոստիկանական պահակետ, ուժեղացվել է պահպանությունը։

—00—ՄԱ