Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել անկարգությունների ֆոնին

09/09/2025 13:07 Միջազգային

Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել անկարգությունների ֆոնին, հաղորդում է India Today-ը։ 

Հրաժարականից ընդամենը մի քանի ժամ առաջ Օլին կոչ արեց ցուցարարներին ցուցաբերել խաղաղություն և զսպվածություն՝ կոչ անելով նրանց լուծումներ փնտրել երկխոսության միջոցով։

Հիշեցնենք, որ Նեպալում հակակառավարական ցույցեր են: Ցուցարարները հրկիզել են նախագահի, վարչապետի նստավայրերը:

—00—ԼԱ