Պաշտոնանկություն Սրբուհի Գալյանի հրամանով

09/09/2025 12:49 Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստորագրել է հրաման Արսեն Սիմոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

Համաձայն սեպտեմբերի 9-ին ստորագրված №579-Ա հրամանի՝ Արսեն Վիգենի Սիմոնյանն ազատվել է Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.8-Ղ2-1) պաշտոնից սեպտեմբերի 8-ից:

Հրամանն ստորագրվել է՝ հիմք ընդունելով Ա. Սիմոնյանի դիմումը և ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Հրամանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին հանձնարարվել է ապահովել վերջնահաշվարկի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

–00—ՅՄ