Միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում, չեմ լսել, որ Ալիևն օգտագործի միջանցք բառը․ Իրանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում, չեմ լսել, որ Ալիևն օգտագործի միջանցք բառը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Ո՛չ խաղաղության պայմանագրում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չի գնում, ոչ մի միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինելու»,- ասաց դեսպանը:
Հարցին, թե ինչ նպատակով էր դեսպանն այցելել Ազգային Ժողով, Սոբհանին նշեց.
«Իմ այցը Խորհրդարանական համագործակցության շրջանակում է, պատրաստվում ենք ՀՀ-ի հետ հյուպատոսական համատեղ հանձնաժողով կազմել»,- ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։
Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։
—00—ԼԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Էրմիտաժը վերաբացվել է ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո
-
Փաշինյանի մուրճից վախեցող չկա, թող ճոճի Ալիևի ու Էրդողանի դեմ, որ ՀՀ-ին չսպառնան. Սեյրան Օհանյան
-
Պարզվել է խոշոր ավտովթարի մասնակից վարորդների և անչափահաս վիրավորների ինքնությունը
-
Հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի
-
Կատարում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է պատսպարվել Դոհային հարվածներից խուսափելու համար
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է