Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

09/09/2025 12:17 Միջազգային

Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը և պատրիարքի փոխանորդ քահանա Գասպար Կարապետյանն այցելել են Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանին։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

Նշվում է, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում և կարևորվել է մշակութային և կրոնական կապերը, որոնք կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

—00—ԼԱ