Ինչպես են սրճարանի մոտ ծեծի ենթարկել 16-ամյա տղային, ով տեղափոխվել է հիվանդանոց

09/09/2025 10:39 Ներքին կյանք

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող սրճարանի մոտ 16-ամյա տղային մի խումբ անձինք ծեծի ենթարկել և կասկածյալները Ազնավուր սրճարանի սեփականատերն ու նրա որդին են եղել։

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութի մի հատված, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, երբ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով մեկը գալիս, կոպիտ կերպով խախտելով ճանապահային երթևեկության կանոնները, մոտենում է դեպքի վայրին, իջնում մեքենայից, ապա մի խումբ անձանց հետ ծեծի ենթարկում երեխային։Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող, ժողովրդի կողմից օգտագործվող «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ մի խումբ անձինք վիճաբանել էին, ծեծկռտուք էր տեղի ունեցել ու կար վիրավոր։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում