Ֆրանսիացի պատգամավորները անվստահություն են հայտնել վարչապետին

08/09/2025 21:52 Միջազգային

Ֆրանսիացի պատգամավորները անվստահություն են հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուին և նրա ձևավորած կառավարությանը։ Բայրուն հրաժարական կտա 9 ամիս իշխանության գալուց հետո։ Հայտնում է ТАСС-ը։

Իր հերթին Agence France-Presse-ը, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա օրերին Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակել:

Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) անվստահություն է հայտնել Ֆրանսուա Բայրի կառավարությանը: Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է 364 պատգամավոր, փոխանցում է Le Monde-ը։ Անվստահության քվեի համար անհրաժեշտ էր 577 պատգամավորներից առնվազն 288-ի աջակցությունը։ Այս ընթացակարգի նախաձեռնողը վարչապետն է  նպատակ ունենալով աջակցություն ստանալ ձգձգված ճգնաժամի ֆոնին, որը պայմանավորված է 2026 թվականի բյուջեի նախագծի շուրջ տարաձայնություններով։ Աճող պետական պարտքի պայմաններում Բայրուի կաբինետն առաջարկել է 2026 թվականին սառեցնել ինչպես հարկային դրույքաչափերը, այնպես էլ սոցիալական վճարներն ու կենսաթոշակները ընթացիկ մակարդակում։ Այս ծրագրի հետ անհամաձայնություն է հայտնել ինչպես Ֆրանսիային ձախ կուսակցությունների դաշինքը, այնպես էլ ուլտրաաջ կուսակցությունը:

—00—ՍՊ