Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին

08/09/2025 16:05 Տնտեսական

Սեպտեմբերի 5-ից 7-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում հինգերորդ անգամ անցկացվեց տարածաշրջանում ամենամեծ անշարժ գույքի և շինարարության ցուցահանդեսը՝ «Տուն Էքսպո 2025»-ը: Ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 150 ընկերություն տնտեսության տարբեր ոլորտներից՝ այդ թվում շինարարության, անշարժ գույքի, բանկային գործի, ճարտարապետության և դիզայնի, ինչպես նաև արևային էներգետիկայի ոլորտներից։

Արդշինբանկի տաղավարում ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ բանկի կողմից առաջարկվող ծառայություններին և սակագներին՝ կապված հիփոթեքային վարկավորման, վերանորոգման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի ձեռքբերման նպատակային նախագծերի, մասնավորապես՝ բանկի և կառուցապատող ընկերությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի հետ: Հարկ է նշել, որ առաջարկները հասանելի են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ հաճախորդների համար:

«Տուն Էքսպո 2025» ցուցահանդեսին բանկի մասնակցությունը, առաջին հերթին, մարդկանց հետ անմիջական շփման և նրանց կարիքները հասկանալու հնարավորություն էր: Բանկն առաջարկում է վարկավորման ծառայությունների լայն շրջանակ և շուկայում լավագույն պայմաններ, ինչպես նաև վարկ ստանալու հնարավորություն՝ առանց բանկ այցելելու: Ավելին, Արդշինբանկի ցուցահանդեսային տաղավարում հնարավորություն էր ստեղծված տեղում վարկավորման հայտ ներկայացնելու՝ բանկի աշխատակիցների հետ՝ քննարկելով անհատական լուծումներ:

«Արդշինբանկն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Տուն Էքսպո 2025» ցուցահանդեսին: Այս որոշումը նախևառաջ մեր հաճախորդամետ քաղաքականության արդյունքն է. լինել մեր հաճախորդին ավելի մոտ և առավելագույնս հարմարավետ դարձնել սպասարկումը: 3 օր մեր մասնագետները կլինեն այստեղ, պատրաստ խորհրդատվություն տրամադրել և հայտեր ընդունել: Ուզում եմ նաև ընդգծել, որ յուրաքանչյուր կառուցապատողի հետ համագործակցության շրջանակում մշակված են հատուկ պայմաններ, իսկ անվանական տոկոսադրույքն ամենաշահավետն է մեր շուկայում՝ 11,7%»,- ասաց ուղիղ վաճառքների ուղղության գծով ցանցային վաճառքների պետի տեղակալ Արփինե Նահապետյանը:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը այս օրերին և մինչև դեկտեմբերի 19-ը անց է կացնում «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկությունը, որի պայմաններով ս․թ․ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը բանկից հիփոթեքային կամ վերանորոգման պարզեցված վարկ ստացած հաճախորդները հնարավորություն կունենան շահելու 5, 3 կամ 1 միլիոն ՀՀ դրամ: Մրցանակային ֆոնդը կազմում է 35 մլն ՀՀ դրամ, որը կբաշխվի 21 հաղթողների միջև։

«Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկության պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հիփոթեքային և վերանորոգման պարզեցված վարկերի ամբողջական պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ։ Հարցերի դեպքում կարող եք նաև դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ, կամ զանգահարել +374 12 22 22 22 հեռախոսահամարով։

***

 

2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ Արդշինբանկի հաճախորդների թիվը կազմում է մոտ 570,000, որոնց սպասարկում են ավելի քան 2300 աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող 72 մասնաճյուղերում: Բացի մասնաճյուղերում սպասարկումից, բանկն առաջարկում է հաճախորդների բոլոր կատեգորիաներին ճկուն և հուսալի հեռավար ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հարմարեցված նրանց կարիքներին:

 

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

–00—ԱՊ