Տոկաևը հայտարարել է, որ պատրաստվում են Աստանայում ընդունել Փաշինյանին և Ալիևին․ կլինեն առանձին այցեր

08/09/2025 14:21 Միջազգային

Խորհրդարանի պալատների համատեղ նիստում իր ամենամյա ուղերձի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խոսել է այլ պետությունների ղեկավարների Աստանա կատարելիք այցերի մասին։

Ղազախստանի ղեկավարը նշել է, որ Աստանան հիմնականում սպասում է երկու հարավկովկասյան պետությունների և հարևան Թուրքմենստանի ղեկավարներին։ Տոկաևն ինքը նույնպես նախատեսում է մի քանի պաշտոնական այցեր;

«Տարվա վերջում ես պաշտոնական այցեր կկատարեմ Ռուսաստան և Ուզբեկստան։ Նախապատրաստվում են նաև Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարների այցերը Աստանա, ինչպես նաև հանդիպումներ և բանակցություններ մի շարք ասիական, եվրոպական և աֆրիկյան երկրների ղեկավարների հետ»,- ասել է Տոկաևը։

–00—ՅՄ