Աֆղանստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համար

08/09/2025 12:12 Ներքին կյանք

«Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն և գնահատանք է հայտնում երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին, միջազգային կազմակերպություններին և օգնության գործակալություններին, ցավակցությունների, կարեկցանքի և մարդասիրական համերաշխության արտահայտությունների, ինչպես նաև երկրի արևելյան մասում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստներից հետո ցուցաբերած օգնության համար»,- ասված է Աֆղանստանի ԱԳՆ-ի X-ի էջում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել է 2205 մարդ, վիրավորվել՝ 3640-ը։

–00—ՅՄ