Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ագարակի խաչմերուկում բախվել են «Tesla»-ն ու «Toyota»-ն
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակի խաչմերուկում բախվել են «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
–00—ԱՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ադրբեջանի երկինքը մի քանի վայրկյանով բացելու համար է, որ Արցախի կապիտուլյացիան ստորագրեցին․ Մկրտչյան
-
Դուք ոչինչ չեք անում, որ հետ բերեք մեր տղաներին Բաքվից, գոնե համաներմամբ զբաղվեք. Մամիջանյան
-
Նեպալում ցուցարարները կոչ են անում վարչապետ նշանակել Կատմանդուի քաղաքապետին
-
Բաքվում պահվող 8 տասնյակ հայերի մասին է խոսվում, ի՞նչ է անում իշխանությունը գերիների վերադարձի համար
-
Շիրակի և Արմավիրի մարզերում բենզալցակայանների և գազալցակայանների գործունեություն է կասեցվել
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է