Հայաստանը զիջեց Պորտուգալիային՝ 0:5

06/09/2025 22:00 Սպորտ

Խաղից առաջ մարզադաշտ մուտք գործելու խնդիրներ առաջացան։ Երկրպագուներից ոմանք հայտնել են կեղծ տոմսերի մասին։

Հանդիպման առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը պարտվում էր 0:3 հաշվով։ Պորտուգալիայի կազմում դուբլ ձևակերպեցին Ժոաու Ֆելիքսը և Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ խփեց Ժոաու Կանսելուն։

Հանդիպումից առաջ հուզիչ պահ տեղի ունեցավ։ Երեխան, ով դաշտ էր մտել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, չկարողացավ զսպել արցունքները՝ կանգնելով իր կուռքի կողքին։ Ռոնալդուն ժպտաց։ Բացի այդ, քաղցկեղով հիվանդ Արեգը կարողացավ հանդիպել Կրիշտիանու Ռոնալդուին։

Հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը կընդունի Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, 20։00-ին։
Armsport

—00—ՍՊ