Ընդդիմության 5 բլոկ է ձևավորվելու, Փաշինյանի կյանքը դժոխքի կվերածվի, եթե ճիշտ մարտավարություն մշակեն
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Շանհայում Ալիևը Սյունիքի ճանապարհը հատուկ «Զանգեզուրի միջանցք» անվանեց: Թրիփ չասաց, քանի որ Թրամփին հակառակորդներ կային այնտեղ, նաև Փաշինյանի մոտ պատրանքները ցրեց, որ դա միջանցք չէ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Փաշինյանը մի ձեռքով հակառուսական հիստերիա է հրահրում, լրբություն անում, իսկ Շանհայում եղբայրական պետություն անվանում Ռուսաստանին, Պուտինին անվանում «բռատ»։ Նա հասկանում է, որ Արևմուտքից երաշխիք չի ստանալու, դրա համար ակտիվ ձգտում է Շանհային անդամակցել»,- մեկնաբանեց Սուրենյանցը։
Խոսելով ընտրություններից` քաղաքագետը նկատեց, որ Փաշինյանը գիշերները անհանգիստ է, բայց խուճապի մեջ չէ, քանի որ ձեռքում դրսից տրված հաղթաթուղթ ունի։
«Ընդդիմության հինգ ազդեցիկ բլոկ է ձևավորվելու, եթե կարողանան գրագետ այլընտրանքային ծրագիր ներկայացնել և ճիշտ նախընտրական մարտավարություն մշակել, Փաշինյանի կյանքը դժոխքի կվերածվի»,- եզրափակեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ՄԱ