Երբ Ռոնալդուից հարգանք եք ակնկալում, հիշեք, որ ձեր «պետության» կառավարիչը Նիկոլն ա

06/09/2025 15:06 Ներքին կյանք

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է. «Երբ Քրիշտիանու Ռոնալդուի մասշտաբի սպորտսմենից հարգանք եք ակնկալում, հիշեք, որ ձեր «պետության» կառավարիչը Նիկոլն ա:

Հիշեք, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ թքել են ձեր «պետության» երեսին ու ձեր «պետությունն» ասել ա՝ «անձրև ա գալիս»:

Հիշեք, որ ձեր «պետությունն» ուրացել ա իր զավակ Արցախին ու այդ զավակի համար զոհված 15 հազար իր որդիներին:

Հիշեք, որ ձեր «պետության» կառավարիչը 21-րդ դարում իրեն ստորացրած թշնամու նասկիներն ա լիզում, իսկ ձեր «պետության» ընդդիմությունը պառլամենտում «սուր հարցեր ա տալիս» և ընտրությունների պատրաստվում…

Հիշեք, որ ոչ միայն Ռոնալդուն, աշխարհում ոչ մի արժանապատվություն ունեցող մարդ չի կարող իրեն թույլ տալ հարգել մի բան, որը հարգանքի ենթակա չէ…»:

–00—ՅՄ