Պուտինը շնորհավորական բացիկ է ուղարկել ՀՀ-ում բնակվող Գալինա Պետուխովային

06/09/2025 15:00 Ներքին կյանք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական շնորհավորական բացիկ է ուղարկել Լենինգրադի պաշարումը վերապրած Գալինա Պավլովնա Պետուխովային, որը բնակվում է Հայաստանում։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

«Ռուսաստանի դեսպանությունը շարունակում է շնորհավորանքներ փոխանցել Միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրվա կապակցությամբ։ Ռուս դիվանագետներն այցելեցել են պաշարված Գալինա Պետուխովային և նրան հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական շնորհավորական բացիկը»,– ասված է հաղորդագրությունում։

Դիվանագետները Գալինա Պետուխովային քաջ առողջություն, խաղաղ երկինք և երկար տարիների կյանք են մաղթել։

–00—ՅՄ