Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել, կիրառվել է տնային կալանքը

06/09/2025 12:29 Ներքին կյանք

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը` Մկրտիչ Մկրտչյանին, մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանքը։ Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»,- պարզաբանեցին ՔԿ-ից:

Հերմինե Միքայելյան

–00—ՅՄ