Արարատի մարզում «Tesla»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևանի բնակիչ 22-ամյա Թելման Ղ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Tesla-ում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Վարորդը այնուհետև տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին․ Մագդալենա Գրոնոն ամփոփում է իր այցը
-
Կրետե կղզու Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու բակում ցուցադրվել է հայկական մշակութային ժառանգությունը
-
17-ամյա շախմատիստ Էդգար Անդրեասյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում
-
Մեր սրբազան հողում բարբարոս տարերքը ոչ մի մշակութային հետք չի թողել․ իրանագետ
-
Պետգույքի կառավարման կոմիտեն աճուրդի է ներկայացրել մարզերում և Երևանում գտնվող մի շարք անշարժ գույք
-
Անդրանիկի դեմ հարուցված քրգործը մի օր կդառնա նյութ՝ ինչպես չպետք է քննիչ լինել․ Մանուկյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է