Այս որոշումը պատմական քայլ է երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում է Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը։
«Ես շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին այս կոնկրետ քայլի կապակցությամբ, ինչը դիվանագիտության արդյունավետության համոզիչ վկայությունն է»,- X-ի իր էջում գրել է նա:
Քիչ առաջ ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում ընդունեց դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։
Հիշեցնենք, որ կառույցը լուծարելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը «խաղաղության պայմանագիր» կնքելու համար Հայաստանին ուղղված ադրբեջանական պահանջներից մեկն էր։
Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
Համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը երկու նախապայման է ներկայացրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Վաշինգտոնում Միրզոյանն ու Բայրամովը համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով:
Նշենք նաև՝ Փաշինյանը դեռևս այս տարվա սկզբին ծավալուն գրառում է արել այն մասին, որ Հայաստանը կարող է հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման օգտին, եթե լուծվեն Երևանի և Բաքվի միջև առկա բոլոր խնդիրները։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ալիևայի հետ սերտ լուսանկարվելը բարոյական պարտության խորացումն է, խաղաղության փիառ ակցայի մաս է
-
Սրանք տարեք հատուկ պահպանվող տարածք, էս ջարդոնը սկի իրանց պետք չի, մենք ի՞նչ ենք անում
-
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեյը և գործարար Գաջի Գաջիևը ձերբակալվել են
-
Հանցագո՞րծ եք բռնել, գողություն չեմ անում, իմ երկրում աշխատում եմ, երկիրս եմ գովազդում էս պաստառով
-
Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ գերիների խնդիրները
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է