Աբովյան համայնքին կվերադարձվի Հատիսում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի, վերջինիս պատկանող՝ Աբովյան քաղաքի Հատիս փողոցի թիվ 1/19/2 հասցեում գտնվող՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աբովյան համայնքին կվերադարձվի Աբովյան քաղաքի Հատիս փողոց 1/19/2 հասցեում գտնվող հողամասը:
Վճռի հիմքում, ի թիվս այլնի, դրվել էր այն, որ օտարված գույքը հանդիսանում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողամաս։
–00—ՅՄ