ՌԴ-ն, Իրանը և ԵՄ-ն լուրջ վերապահումներ ունեն վաշինգտոնյան հուշագրի հարցում. «ՀայաՔվե»
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ՌԴ-ն, Իրանը և ԵՄ-ն լուրջ վերապահումներ ունեն վաշինգտոնյան հուշագրի հարցում. գրում է «ՀայաՔվե» նախաձեռնությունը։
«Նույնիսկ ԵՄ-ի տեսակետներն են սկսել լրջորեն տարբերվել ԱՄՆ-ի դիրքորոշումից: Նրանք հիշեցնում են, որ իրենք բոլորը ներկա են Հայաստանում և տարբեր ձևերով որոշակի ներդրումներ են կատարում ու մեր երկրի անվտանգությունն են ապահովում:
Իրանն, օրինակ, Սյունիքում ունի գլխավոր հյուպատոսություն, ՌԴ-ն Հայաստանում ունի ռազմաբազա, Եվրամիությունն ունի դիտորդական առաքելություն: Այսինքն, բոլորն այստեղ են և փորձում են Հայաստանին ինչ-որ կերպ աջակցել, իսի ԱՄՆ-ն, թռնելով այս գլուխների վրայով, եռակողմ համաձայնագրի կնքում է կազմակերպում: Մյուս խաղացողներն ԱՄՆ-ին հարցնում են` իսկ ու՞ր է մեր բաժինը:
Հետևաբար, բոլոր պայմանավորվածությունները լուրջ վերախաղարկման են ենթարկվելու»:
–00—ՅՄ