Ալիևն ու Էրդողանը հանդիպել են․ ընդգծվել է Թուրքիայի կայունացնող դերը տարածաշրջանային հարցերում
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, ռազմավարական դաշինքի վրա հիմնված երկկողմ կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Նախիջևանում իրականացվող երկաթուղային նախագծերի վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես, բարձր է գնահատվել Թուրքիայի կայունացնող դերը տարածաշրջանային հարցերում։
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
–00—ՅՄ