Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի

28/08/2025 15:15 Քաղաքական

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Փաշինյանը արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է.

«Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ Կառավարությունում, թող դիմում գրեն, գնան, հակառակ դեպքում՝ ես կհեռացնեմ նրանց»։

Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի։