Իսրայելի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Իրանում տիրող իրավիճակը և Գազայի հարցը

28/08/2025 10:15 Միջազգային

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտնել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանում, Իրանում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմը և միջազգային ասպարեզում հակաիսրայելական նախաձեռնությունների դեմ պայքարը։

«Ես հանդիպել եմ պետքարտուղար Ռուբիոյի հետ ԱՄՆ Պետդեպարտամենտում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են այսօր Մերձավոր Արևելքում առկա խնդիրներն ու հնարավորությունները, այդ թվում՝ Իրանում ստեղծված իրավիճակը երկու երկրների (Իսրայել և ԱՄՆ – ՏԱՍՍ) միջև աննախադեպ համագործակցությունից հետո՝ իրանական ռեժիմի միջուկային սպառնալիքի վերացման և պատժամիջոցների հնարավոր երկարաձգման ֆոնին, Գազայի հատվածում Համասի դեմ պատերազմը և հաջորդ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայանալիք քննարկումները։ Մենք նաև քննարկել ենք միջազգային ասպարեզում հակաիսրայելական նախաձեռնություններին հակազդելու հարցում համագործակցությունը», – նշել է Սաարը։

Սաարը հավելել է, որ շնորհակալություն է հայտնել Ռուբիոյին Իսրայելի նկատմամբ տարիների ընթացքում իր հետևողական դիրքորոշման, ինչպես նաև Թրամփի և նրա վարչակազմի կողմից Իսրայելին ցուցաբերած ամուր աջակցության համար։

–00—ՅՄ