Չենք կարող ապագայի համար կանխատեսում անել, չենք ասում խաղաղության պայմանագիր է կնքվել․ Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում ստորագրման արարողակարգից հետո մամուլին և ողջ աշխարհին հայտարարեցին, որ խաղաղություն է, ստանձնեցին այդ հանձնառությունը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Մենք չենք ասում կնքվել է, այո, նախաստորագրվել է, գործողություններ կլինեն, սակայն ենթադրում եմ՝ հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել նախաստորագրմանը։
Մենք չենք կարող ապագայի համար 100%-անոց կանխատեսում անել, խաղաղության հասնելը գործընթաց է, դա հարաբերություններ են։ Երկու ժողովուրդները պետք է աշխատեն, խնամք ցուցաբերեն և կառուցեն այդ խաղաղությունը»,- հավելել է նա։
–00—ՍՊ