23-ամյա վարորդը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում․ վիրավոր կա

27/08/2025 21:04 Ներքին կյանք

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Ղ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով կողաշրջված հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ