Նոր մանրամասներ՝ Երևան-Երասխ ճանապարհի ջերմատան պահեստում բռնկված հրդեհից

27/08/2025 20:56 Ներքին կյանք

Օգոստոսի 27-ին, ժամը 17։49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ջերմատան պահեստային հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։27-ին: Այրվել են ջրի խողովակի մեկուսիչ շերտը՝ մոտ 60 գմ և 1 տոննա տարողությամբ պլաստմասսե տարրա։

–00—ՍՊ