Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զինվորականներ տեղակայելու հնարավորությանը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զինվորականներ տեղակայելու հնարավորությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բացասաբար ենք վերաբերվում», – պատասխանել է նա այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներին, որոնք կարող են ներառել այս երկրում եվրոպական զինվորականների տեղակայումը։
Պեսկովը նշել է, որ «չկան եվրոպական զինվորականներ, կան կոնկրետ երկրների զինվորականներ, և այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ են»։
Նրա խոսքով՝ հենց Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումն է դարձել հակամարտության նախապատճառներից մեկը։