ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

27/08/2025 15:52 Ներքին կյանք

 

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Հռոմ-Երևան չվերթի ժամանումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 33-ամյա օտարերկրյա քաղաքացի: Նա 2024 թվականի փետրվարի 14-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։