ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

27/08/2025 15:13 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ:

Դարպասապահներ
Հենրի Ավագյան – «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ»

Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան – «Որարտու»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան – «Նոա»
Էդգար Սևիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան – «Նոա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Քրիստուս Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Հարձակվողներ
Լուկաս Մանուել Զելարայան – «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով։

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։