Թուրքիան և Եգիպտոսը համատեղ կարտադրեն ԱԹՍ-ներ

27/08/2025 15:17 Միջազգային

Թուրքիան և Եգիպտոսը խորացնում են ռազմական համագործակցությունը։ Թուրքական ռազմարդյունաբերական «HAVELSAN» և եգիպտական «Արաբական ինդրուստրիալիզացման հաստատություն» (AOI) ընկերությունների միջև Կահիրեում կնքվել է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) համատեղ արտադրելու մասին համաձայնագիր: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Կողմերն այդպիսով պարտավորություն են ստանձնել՝ արտադրելու ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարելու կարողությամբ ԱԹՍ (VTOL-İHA):

Եգիպտոսում Թուրքիայի դեսպանը, անդրադառնալով տեղի թեմային, նշել է, որ ռազմարդյունաբերական համագործակցությունն այդքանով չի սահմանափակվելու:

Ըստ նրա՝ թուրքական ընկերությունը Եգիպտոսում գործող «Kadir» ռազմարդյունաբերական ընկերության հետ համաձայնության է եկել առանց վարորդի ցամաքային մեքենաներ արտադրելու շուրջ:

–00—ՅՄ