Թալանել են «Կասադել» խանութը. գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է խոշոր չափի գումար
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ թալանել են Անդրանիկի փողոցի 129/2 հասցեում գործող «Կասադել» խանութը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք բացել են նշված խանութի հետնամասի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ չհրկիզվող պահարանում եղել է 50 հազար ԱՄՆ դոլար, 2 միլիոն 500 հազար դրամ և փաստաթղթեր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: