Փաշինյանը Արևմուտքից աջակցություն չունի, չեն վստահում իրեն. նա Հուդայի դիրքում է, որ հանձնեց Արցախը

26/08/2025 22:00 24-ի նախագիծ

Ալիևը ճնշման տակ է, Արևմուտքը նրա ատամները հաշվել է, իր ապօրինի ունեցվածքի հարցով ճնշում են, նա պատերազմ չի սկսի: 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Արտահերթ ընտրության հնարավորությունների մասին խոսելով՝ Ղուկասյանը նշեց, որ Փաշինյանը Արևմուտքից աջակցություն չունի, նա չի փայլում արևմտյան արժեքներով, նրան չեն վստահում:

«Սրբազանները բեռն իրենց ուսերին վերցրեցին, հիմա կալանավորված լինելով՝ զրկանքներ են կրում՝ ֆիզիկական և հոգեբանական: Փաշինյանը Հուդայի դիրքում է, անբարոյական քայլ է անում Արցախի հանդեպ, իսկ եպիսկոպոսներն ուզում էին մաքրել ժողովրդի վրայից Արցախի հարցով մեղադրանքը, որ բարձր ճակատով ապրենք»,- հավելեց Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։