ԱԳՆ-ում քննարկել են էներգետիկայի ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերը

26/08/2025 21:38 Քաղաքական
Օգոստոսի 26-ին դեսպանաժողովի աշխատանքները շարունակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ քննարկումով։
Նախարար Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ-ում ենթակառուցվածքների ցանցի զարգացմանն ուղղված աշխատանքները՝ ներառյալ ճանապարհների կառուցման, ավիացիայի ոլորտում նոր ուղղությունների ներմուծման մասով։

Անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։
Մտքեր են փոխանակվել ներդրումների խրախուսման ուղղությամբ տարվող աշխատանքների և նոր հնարավորությունների շուրջ։

–00—ՍՊ