Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային հարցի շուրջ

26/08/2025 20:18 Տարածաշրջան

Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային հարցի շուրջ, եթե վստահ լինի, որ հարձակումը չի կրկնվի, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

 Մենք պետք է երաշխիքներ ստանանք, որ դրանք կլինեն ազնիվ և արդար բանակցություններ, որոնք կհամապատասխանեն երկու կողմերի շահերին և հիմնված կլինեն փոխադարձ շահի վրա,  ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

–00—ՍՊ