Արևմուտքը զենք է առաջարկել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար․ Թբիլիսիի քաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Արևմտյան երկրների ներկայացուցիչները առաջարկել են Վրաստանի իշխանություններին զենք մատակարարել, եթե նրանք բացեն «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Եղել են ուղղակի սպառնալիքներ, շանտաժ և վիրավորանքներ, որպեսզի երկրում բացվի «երկրորդ ճակատ»։ Նրանք խոստացել են օգնել բոլորին, կապահովեն համապատասխան ռազմական տեխնիկա և այլն», – ասել է Կալաձեն։
Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են բացահայտել բանակցությունների մանրամասները, եթե անհրաժեշտ լինի ապացույցներ ներկայացնել։ «Այնուամենայնիվ, երկրի շահերից ելնելով, ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա», – եզրափակել է նա։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԱՄՆ-ն կավելացնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք աջակցում են Ուկրաինային
-
Նիկոլ Փաշինյանի խաբուսիկ խոստումները՝ գոյություն չունեցող խաղաղության մասին. Հարութ Սասունյան
-
Սա սենսացիոն ռումբ է. Նիկոլը վերջապես խոստովանեց՝ 2020-ին հաշվարկված է տարել Արցախը կործանման
-
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ փրկարարները հասել են օգնության
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է