Փաշինյանը կրճատում է ռազմարդյունաբերության բյուջեն, շուտով կչեղարկեն արդյունաբերողների պայմանագրերը

26/08/2025 20:30 24-ի նախագիծ

Անցած շաբաթ ռազմարդյունաբերության բյուջեի առաջին կրճատումը եղավ, փորձանմուշների արտադրության չնչին մասն են իրականացնում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։

«Շուտով ռազմարդյունաբերողներն իրենց մաշկի վրա կզգան կրճատումները, նրանցից կպահանջեն պայմանագրերի չեղարկում։ Շոուներով շեղում են՝ ինժեներական քաղաք, արհեստական բանականության քաղաք և այլն։ Հինգ տարի է՝ թերակատարում են ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն, սարսափելի վիճակ է»,- ընդգծեց Քերոբյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ