Արմավիրում խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել

26/08/2025 17:17 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի 36-ամյա բնակիչը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի խանութներից մեկի տարածքում կանեփ է աճեցնում։ Ստուգողական գործողությունների և ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում Արմավիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված հասցեի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 45 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

—00—ՄԱ