Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Իրանում իր դեսպանատունը փակելու քայլին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Թեհրանում իր դեսպանատունը փակելու քայլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ դիվանագիտական ասպարեզում ցանկացած անպատշաճ գործողություն կստանա Իրանի կողմից պատասխան արձագանք։ Նրա խոսքով՝ պաշտոնյաները ներկայում քննարկում են հարցը և որոշում համապատասխան արձագանքը։
Բաղային ընդգծել է, որ «հակասեմիտիզմի» մեղադրանքը լիովին անհիմն է՝ մատնանշելով, որ նման հասկացությունը տեղ չունի Իրանի մշակույթում, պատմության մեջ կամ կրոնում և, ըստ էության, արևմտյան և եվրոպական երևույթ է։ Հրեաների պատմական հալածանքներն առաջին հերթին եվրոպական հարց են, և եվրոպացիները պետք է պատասխան տան իրենց անցյալի համար։
Խոսնակի կարծիքով՝ Ավստրալիայի վերջին որոշման վրա, հավանաբար, ազդել են ներքին զարգացումները։
–00—ՅՄ