Ուլնեցի փողոցում հրդեհ է բռնկվել ընթացող «Toyota Camry»-ում. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

26/08/2025 15:29 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցի փողոցի թիվ 70/4 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 40-ամյա Նարեկ Ս.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահոգործելի, ավտոմեքենայի սրահը ամբողջությամբ մոխրի է վերածվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։