Թիմում ինձ ամենաշատն օգնում է Մխիթարյանը․ Պետար Սուչիչ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Միլանի «Ինտերի» խորվաթ նորեկ Պետար Սուչիչը «Տորինոյի» դեմ Ա Սերիայում իր նորամուտի խաղից հետո (5։0) կիսվել է իր տպավորություններով։
«Յուրահատուկ զգացողություն է խաղալ «Սան Սիրոյում» այս հիանալի երկրպագուների առաջ։ Մենք ուրախ ենք, որ հաղթեցինք, լավ խաղացինք, պետք է շարունակենք այսպես։ Ես դեռ շատ առումներով կատարելագործվում եմ, ուրախ եմ «Ինտերում» լինելու համար, փորձում եմ ամեն խաղում լավագույնս անել և հույս ունեմ՝ այդպես շարունակել։ Ո՞վ է ինձ ամենաշատը օգնում։ Ես կասեի՝ թիմը, գուցե հատկապես Մխիթարյանը, որն իմ թարգմանիչն է, մինչ ես իտալերեն եմ սովորում», – Սուչիչիի խոսքն է մեջբերում DAZN-ը։
Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը «Ինտեր» է տեղափոխվել 2025 թվականի հունիսի 4-ին՝ «Դինամո Զագրեբից»։
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Դատարանը ուժի մեջ թողեց Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները
-
Ձերբակալվել է Արագածոտնի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականը
-
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
-
Ջրային պարեկների կողմից կազմվել են 37 կեղծ արձանագրություններ. քրվարույթն ուղարկվել է դատարան
-
ՀՀ ԱԽ քարտուղարը ՄԹ պետնախարարին է ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածությունները
-
ԵՄ-ի օգնությունը Ուկրաինային հակամարտության սկսվելուց ի վեր կազմել է գրեթե 170 միլիարդ եվրո
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է