Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները կսկսվեն վաղը

26/08/2025 13:24 Ներքին կյանք

Բացառապես քաղաքական խոսքի համար կալանավորված, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները կսկսվեն վաղը։ Այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Այսպես, 27․08․2025թ․ ժամը 14։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, «Աջափնյակ 1» նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40), դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ, տեղի կունենա Ռուբեն Հակոբյանի գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստին, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է նաև Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ 70-ամյա հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է [արդեն չարչրկված] «իբրև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը»: