Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության,
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել են նաև ավազակության, բնակարանային գողության, շորթման, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2-ական դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, բնակարանային գողության,
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․
29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։