Եմենում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

26/08/2025 11:04 Միջազգային

Եմենի Առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Սանայում իսրայելական ​​հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 92-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։

Օգոստոսի 24-ին Իսրայելը մի շարք օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի էներգետիկ օբյեկտներին՝ ռմբակոծելով Հազիզ էլեկտրակայանը և նավթային ընկերություններից մեկի կայանը։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զինվորականները թիրախավորել են Սանայի տարածքում գտնվող հութիների օբյեկտները։

–00—ՅՄ