Մոխրամանի մեջ հայտնաբերվել է վճարման կտրոնով փաթեթավորված մեթամֆետամին տեսակի սինթետիկ թմրամիջոց
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Գյումրու Տերյան փողոցում ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ վարչություն են տեղափոխել 39-ամյա վարորդին և 34-ամյա ուղևորին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «Մերսեդեսի» սրահում՝ մոխրամանի մեջ հայտնաբերվել է վճարման կտրոնով փաթեթավորված մեթամֆետամին տեսակի սինթետիկ թմրամիջոց։
Վարորդն ու ուղևորը ձերբակալվել են և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ