Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում մեկ օր շարունակվող հրդեհը կարողացել են տեղայնացնել

25/08/2025 11:20 Տարածաշրջան

Բաքվի ամենամեծ «Սադարակ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը գրեթե մեկ օր շարունակված աշխատանքներից հետո տեղայնացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի մարմանը ներգրավվել են տասնյակ տեխնիկա և Արտակարգ իրավիճակների նախարարության մոտ 140 աշխատակից։

Օգոստոսի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից երեքը հոսպիտալացվել են։

–00—ՅՄ