Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու

25/08/2025 08:53 Ներքին կյանք

Հոլանդացի երգչուհի Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու։ Այս մասին հայտնում են «Կոկա կոլա» ընկերությունից:

Նշվում է, որ կայանալիք փառատոնին հայ արտիստների հետ կմասնակցեն այլ երգիչներ։

Հիշեցնենք, որ Սևդալիզայի դեմ սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացել։ Պատճառը երգչուհու աղմկահարույց կերպարը և տեսահոլովակներն են, որոնցից մեկում, օրինակ, քրիստոնեական խաչը ներկայացված է որպես լողավազան։

–00—ՅՄ