Կամչատկայի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

25/08/2025 09:22 Միջազգային

Կամչատկայի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական ​​կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 163 կիլոմետր հեռավորության վրա՝ օգոստոսի 25-ին, UTC ժամանակով ժամը 02:56-ին (Կամչատկայի ժամանակով՝ 14:56): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում։

«Խորությունը (կիլոմետրերով)՝ 33.4: Մագնիտուդը՝ 5.2»։

–00—ՅՄ