Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կա 6 վիրավոր

25/08/2025 08:17 Ներքին կյանք

Օգոստոսի 24-ին, ժամը 20։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ  կմ-ին բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին և  5 ուղևորի․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

–00—ՅՄ